Սպորտ

Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռոմա»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոմա»-ն կարող են նոր պայմանագիր կնքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Ռոմա»-ի ղեկավարությանը դուր է գալիս Մխիթարյանի խաղը և արդյունավետությունը: Ըստ պարբերականի, կողմերը նոր պայմանագրի մասին կհայտարարեն մինչ ընթացիկ տարվա ավարտը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ին միացավ նախորդ մրցաշրջանում և ի սկզբանե հանդես էր գալիս վարձավճարով: Սակայն այս մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը հեռացավ լոնդոնյան թիմից և պաշտոնապես միացավ «Ռոմա»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում