ԲՀԿ ներկայացուցիչը հրաժարվել է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:
«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- նշեց Մանրիկյանը:
Կարդացեք հոդվածը` Русский