Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Բերդաշենի սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ մոտենալու լուրերին

1 րոպեի ընթերցում

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Բերդաշենի սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ մոտենալու լուրերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է նոյեմբերի 23-ին մամուլում շրջանառված այն լուրերին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից, հարցը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանմանը և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում