Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի 
բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահներն սկսել են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը՝ ջուր մատակարարելով Ասկերանի շրջանի բնակավայրեր, որոնց ջրհորները ցամաքել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է սննդի կառավարման սպա Դմիտրի Պաշկինը:

«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլև տեղաբնակներին օգնություն ցույց տալու համար: Ասկերանի շրջանից մեզ են դիմել մաքուր խմելու ջրի բացակայության հարցով: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք. եկել ենք օգնելու: Սա մեկանգամյա ակցիա չէ: Մենք պարբերաբար օգնելու ենք տեղի բնակիչներին մաքուր խմելու ջուր բերելու հարցում»,-նշել է Պաշկինը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]