Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից

Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային 
հարցերի քննարկումներից

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am