ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ
1 րոպեի ընթերցում
![ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1035546.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասաց նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:
Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որհայտարարեցկորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը: