Հասարակական

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ-ադրբեջանական սահմանին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է Բորտնիկովը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում