Արցախ

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կարող է ապահովել արագ կառուցվող տներով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կարող է ապահովել արագ կառուցվող տներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Ներկայումս սպասվում է, որ մեծ թվով տեղահանվածներ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել մոտ 5 հազար մարդ: Մնացած բնակչության տեղակայման համար մշակվում են տարբեր տարբերակներ, այդ թվում ՝ արագ արտադրվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլների կառուցում», - ասել է Զինիչևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում