Գյումրիու ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի
1 րոպեի ընթերցում
![Գյումրիու ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1035507.jpg)
ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետՆիկոլՓաշինյանիհրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի 8 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունց:
Ավելի վաղ մի խումբ անձիք փորձել էին փակել Շիրակի մարզպետարանի հարակից փողոցը: Ճանապարհը փակ էր մնացել մոտ 20 րոպե, ինչից հետո ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները խնդրել էին բացել ճանապարհը: Ցուցարաները չէին ենթարկվել: Ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին: Ոստիկանները տարածքն ազատել են ճանապարհ փակած մեքենաներից, իսկ առանց համարանիշ մեքենաները ակտավորվել են: