Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հուլիս

Շուշան Ստեփանյանը թողնում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը

Շուշան Ստեփանյանը թողնում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը թողնում է զբաղեցրած պաշտոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստեփանյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր: Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ»,- գրել է Ստեփանյանը:

Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով:

«Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի: Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ: Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր: Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

Շուշան Ստեփանյանը ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2020թ. մարտի 12-ից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]