Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները լուրջ հաջողություններ են գրանցում Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները լուրջ հաջողություններ են գրանցում Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճել է 5 մեդալ. պայքարը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Առաջնությունում նոյեմբերի 19-ը հանգստի օր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում