Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանե Գևորգյանը հակադարձել է վարչապետի հասցեին Մովսես Հակոբյանի մեղադրանքներին

Մանե Գևորգյանը հակադարձել է վարչապետի հասցեին Մովսես Հակոբյանի 
մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հնչեցրած մեղադրանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և աջակցություն խնդրել նրանից:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ մեր երկրի վարչապետը չէր զանգել ՌԴ նախագահին ու խնդրել աջակցություն և Ռուսաստանի Դաշնությունն, ըստ իս, քայլեր է իրականացրել զուտ իր խղճի զգացողությունից ելնելով»,- ասել էր Հակոբյանը:

Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 27-ին և սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած զրույցների մամուլի հաղորդագրությունները, նշելով, որ այդ և ասուլիսի ժամանակ հնչած այլ հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները:

«Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին: Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան»,- գրել է Գևորգյանը:

Մանե Գևորգյանը հավելել է, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին Մովսես Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:

«Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»,- նշել է Մանե Գևորգյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]