Քաղաքականություն

Վարչապետի խոսնակը կոչ է արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց

1 րոպեի ընթերցում

Վարչապետի խոսնակը կոչ է արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ է արել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Գևորգյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը եւ հորդորում ենք չդիմել նման քայլի:

Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում