Արցախ

Արցախի նախագահն այցելել է Լիսագոր՝ համոզվելու Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու հուսալիության հարցում

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն այցելել է Լիսագոր՝ համոզվելու Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու հուսալիության հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ այցելել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնք՝ համոզվելու Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:

Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը»,-նշել է Արցախի նախագահը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում