Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախցիներն այսուհետ Ստեփանակերտ կարող են մեկնել առանց նախապես գրանցվելու

Արցախցիներն այսուհետ Ստեփանակերտ կարող են մեկնել առանց նախապես 
գրանցվելու

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների վերադարձն Արցախ ընթանում է բավական ակտիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիներից: 

«Բոլորը հետաքրքրված են Արցախ վերադառնալու հարցով, ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ: Տրամադրվածությունն այնպիսին է, որ շատերը ցանկանում են շուտ վերադառնալ Արցախ: Ասեմ, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, նշված վայր կարող են ներկայանալ առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Անի Ավանեսյանը:  

Ի՞նչ է սպասվում այն բնակիչներին, որոնց բնակավայրերը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ այդ հարցը Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է: Արցախի կառավարությունն իր վրա է վերցրել այդ բնակիչներին կացարանով ապահովելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]