1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ. Փաշինյան

Արցախի Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունեցել է նախկինում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի Պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունի, որովհետև Արցախի Պաշտպանության բանակն Արցախի պաշտպանության բանակն է: Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, այդ զինվորների հսկայական մասը հենց ՊԲ-ի զինվորներն են: Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ: Պաշտպանության բանակը պետք է զարգանա, հզորանա, նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]