Քաղաքականություն

Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Արցախի հարցով ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում` անդրադառնլով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար վարչապետը խորհրդկացել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, ճիշտ չէ: Ես այս ընթացքում՝ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ երեք անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ մշտական է կապի մեջ է եղել, եղել է օր, որ 5-6 անգամ զրուցել են հեռախոսով: Վարչապետը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ քննարկելու լուրերը որակեց բացարձակ, կատարյալ անհեթեթություն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարություն են ստորագրել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում