Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում բացվել է 2 հազար 4 ընտրական տեղամաս: Քվեարկության համար նախատեսված ևս 139 կետ կաշխատի 26 այլ երկրում:

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ավելի քան 2 հազար 600 դիտորդի, որոնց թվում են ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, ԵԱՀԿ-ից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր նոյեմբերի 1-ին: Գործողություն և համերաշխություն կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հավաքել էր ձայների 36,1 տոկոսը, իսկ երկրի գործող ղեկավար Իգոր Դոդոնը՝ 32,6 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am