Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ

Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները 
Արցախում հետազոտական նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝  կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:  

Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն, Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել:

Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն, ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]