ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառություն` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհված հերոսների:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոմավառությունը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները:
Հազարավոր քաղաքացիներ վառված մոմերը դնում են Ազատության հրապարակի աստիճանների վրա: