ԵՐԵՎԱՆ,14 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատգամավոր Թունահան Քուզուն ահազանգում է,որ Նիդերլանդների դպրոցական դասագրքերում պատկերված քարտեզում Թուրքիայի տարածքները ամբողջությամբ պատկերված չեն: «Ձեր երազում միայն կտեսնեք նման քարտեզ: Նայեք ու տեսեք, թե ինչ չափերի է հասել Նիդերլանդներում Թուրքիայի ու թուրքի նկատմամբ թշնամությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Քուզուն:
Թուրք պատգամավորը համացանցում կիսվել է նաև գրքի մեջ տեղ գտած քարտեզով ու ուշադրություն հրավիրել, որ Թուրքիան ամբողջությամբ չկա քարտեզում, տարածքի մի մասը որպես Հայաստան ու Քուրդիստան է ներկայացված: