Հասարակական

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

1 րոպեի ընթերցում

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:

Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի:

«Արմենպրես»-ը փորձում է Ոստիկանությունից ճշտել այդ անձանց բերման ենթարկելու պատճառը:

Կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել Մատենադարանի մոտ մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում