Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին. Կանադայի ԱԳ նախարար

Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին. Կանադայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Շամպայնի հայտարարությունում:

Նա նշել է, որ Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում  կրակի դադարեցման հաստատումը:

«Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ վերջին այս զարգացման պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և ռազմական գործողությունները վերջնականապես կդադարեն՝ առանց հապաղելու: Ինչպես նախկինում ենք նշել՝ Թուրքիան չպետք է միջամտի այս հակամարտությանը»,- նշել է Շամպայնը:

Նրա խոսքով՝ կանոնավոր կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հասկանալու, թե այս ամենադժվար ժամանակում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված են մարդկային ամուր կապերով և արժեքներով: Շամպայնը շեշտել է նաև, որ բոլոր կողմերը պետք է բանակցեն՝  հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման՝ հաստատված կրակի դադարեցումից հետո և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է հայտարարության տեքստն ու կից նշել. «Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մարդկային սերտ կապեր ունենք»:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am