Քաղաքականություն

17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ

2 րոպեի ընթերցում

17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ էր արել տուն գնալ՝ նշելով, որ մինչև ժամը 24:00-ն կսպասեն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խորհրդի նիստ գումարվի և արտահերթ նիստ հրավիրվի, իսկ եթե դա տեղի չունենա, հանդես կգան մամուլի ասուլիսով և կներկայացնեն հետագա անելիքները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում ներկայացրել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի Ազգային ժողով և այնտեղ շարունակել իրենց հանրահավաքը: Այդ ընթացքում անհայտ անձի կողմից կիրառվել էր ծխացող նռնակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում