Քաղաքականություն

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանի կողմից նամակ ուղղելու տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանի կողմից  նամակ ուղղելու տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Փաշինյանի կողմից նամակ ուղղելու մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տարածվող լուսանկարը կեղծ է:

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել, այն կեղծ է»,- գրել է Գևորգյանը:

Համացանցում շրջանառվում է կեղծ լուսանկար, որում ներկայացված է 2019թ. մայիսի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում