Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034359.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-նշում են ծառայությունից։