Արցախ

Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով

2 րոպեի ընթերցում

Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,-ասաց նախարարը:

Ղարախանյանի խոսքով՝ առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ուսանողության կրթության կազմակերպման հարցը: Առաջիկայում վերջնարդյունքների մասին հայտարարությամբ հանդես կգան:

Իսկ Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականների կրթական կարիքները հաշվառվում են, արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:

Աննա Գրիգորյան

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում