Արցախ

Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծությունից ավերածությունը ներկայացնող լուսանկարներ:

«Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում»,-նշում են ԱԻ ՊԾ-ից։

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում