Արցախ

Շուշիում ավերածությունները շատ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին

1 րոպեի ընթերցում

Շուշիում ավերածությունները շատ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին

ՇՈՒՇԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդաքաղաք Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմանում է թշնամու հարվածներին: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։

«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ծառայությունից։

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում