ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որՇուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են:
«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։
Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր.«Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն»։