Հայկական զինված ուժերը Շուշիից հարավ հաջողություններ ունեն. Արծրուն Հովհաննիսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը Շուշիից հարավ հաջողություններ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն»,- գրել է Հովհաննիսյանը։