Արցախ

Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ. ԼՐԱՑՎՈՂ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգային միջոցառումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ դրանք կապված են Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով խիստ վթարային դարձած մի քանի բնակելի շենքերի հետ:

Ստեփանակերտի քաղաքապետարանն իր քաղաքացիներին կոչ է արել լինել զգոն և ուշադիր, սակայն պահպանել հանգստություն:

«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Այլ մանրամասները ճշտվում են:

17:58. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.«Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի հայրենակիցներ,խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում