Հասարակական

Վայելեք գինի և ներդրում կատարեք «Հայաստան» հիմնադրամում. գինեգործներն՝ Արցախի համար

1 րոպեի ընթերցում

Վայելեք գինի և ներդրում կատարեք «Հայաստան» հիմնադրամում. գինեգործներն՝ Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեգործները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ իրենց աջակցությունն ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Նոյեմբերի 14- ին՝ ժամը 12:00-17:00-ն, «Վերև» ռեստորանում կանցկացվի գինու բարեգործական ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Armenian Wineries for Artsakh» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն միացել է 22 մասնակից: Ցուցահանդես վաճառքին սիրված գինիները ներկայացվելու են շուկայականից ցածր գներով: Յուրաքանչյուր այցելու, գնելով գինի, կատարելու է իր ներդրումը հիմնադրամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում