Տարածաշրջանային

Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակին

1 րոպեի ընթերցում

Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT) աշխատանքից հեռացրել է նախօրեին համացանցում լայն տարածում ստացած «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիր պատրաստած աշխատակցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրված է հեռուստաընկերության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ընկերության խմբագիր Մեհմեդ Քարաջան ստիպված է եղել նաև ներողություն խնդրել՝ ասելով․ «Այս իմ անփույթ քայլով դժվար դրության մեջ եմ դրել իմ հեռուստաընկերությանը և դրա համար ներողություն եմ խնդրում հանրությունից»։

TRT ընկերությունը, նոյեմբերի 5-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի ուղիղ եթերով լուսաբանման ժամանակ ներկայացրել էր «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիրը, որն, ըստ էության, սխալ չի պարունակում։ Այս դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Թուրք օգտատերերն այս ամենը համարել էին հեռուստաընկերության կողմից հերթական «խայտառակություն»։

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում