Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո. փրկարարները երեք զոհվածների դիերը հանել են փլատակների տակից
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտը պատկերող կադրեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: