Տնտեսություն

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց Ղափլանյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում