Քաղաքականություն

Լիտվայի պասիվ դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի. Յոնիշկիսի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Լիտվայի պասիվ դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի. Յոնիշկիսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Յոնիշկիս քաղաքի քաղաքապետ Վիտալիյուս Գաիլիուսն անդրադարձել է արցախյան իրադարձաություններին՝ նշելով, որ Լիտվայի ներկայիս պասիվ դիրքորոշումը և Հարավային Կովկասում մարդկանց մահվան կապակցությամբ սպասողական դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի:

«Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի, Յոնիշկիս քաղաքի և Լիտվայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպման ընթացքում ես հնարավորություն ունեցա իմ ցավակցությունը հայտնել Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ազգին ամենաթանկի՝ մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։ Հայաստանի և Բալթյան երկրների ժողովուրդները Խորհրդային Միությունում անկախության շարժումների առաջամարտիկներն էին: Հայաստանի անկախության շարժումը սկսվեց 1988 թ., երբ Ղարաբաղյան շարժումը միավորեց երկրում և դրանից դուրս բնակվող միլիոնավոր հայերի: Այն ժամանակ, երբ Լիտվայի անկախության շարժումն ընդունում էր Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը(1988), ես ինքս Լեռնային Ղարաբաղում էի, և իրավիճակն իմ աչքերով տեսա: Լիտվայի ներկայիս պասիվ դիրքորոշումը և Հարավային Կովկասում մարդկանց մահվան կապակցությամբ սպասողական դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի: Կարծում եմ, որ մենք պետք է հիշենք մեր հանձնառությունը մի ազգի հանդեպ, որը չի հապաղել ձեռք մեկնել մեզ ամենադժվար շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է Վիտալիյուս Գաիլիուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում