Տնտեսություն

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում