Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ արցախցի որևէ երեխա ուսումնական պրոցեսից դուրս չի մնա

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ արցախցի որևէ երեխա ուսումնական 
պրոցեսից դուրս չի մնա

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող արցախցի երեխաներին ուսումնական պրոցեսում ընդգրկելու, կրթությունը շարունակելու հնարավորոթյուն ապահովելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ակտիվ քննարկումներ է անցկացնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամեն շաբաթվա կտրվածքով շարունակական մոնիթորինգ են իրականացնում երեխաներին դպրոցներում ընդգրկվելու վերաբերյալ: Առաջին իսկ օրերից տրվել է կարգավորում, որ երեխաներն ընդգրկվեն իրենց ամենամոտը գտնվող դպրոցում՝ անկախ փաստաթղթերի և դպրոցում լիցենզիոն տեղերի առկայությունից:

«Զգալի թվով երեխաներ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվել են: Վստահ եմ, որ մինչև աշնանային արձակուրդների ավարտը մյուս երեխաները նույնպես կընդգրկվեն դպրոցներում: Քայլեր են ձեռնարկվել հասկանալու, թե ինչ կարիքներ կան երեխաների հետ կապված, որպեսզի ապահովվեն: Խոսքը թե գրենական պիտույթների, թե դասագրքերի, ինչպես նաև հեռավար ուսուցման պարագայում տեխնիկական սարքավորումների մասին է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով համագործակցում են Արցախի համապատասխան գերատեսչության հետ:

Երեխաների թվով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու նոր ուսուցիչների ընդգրկման: Այդ կապակցությամբ նախարարի տեղակալը նշեց, որ կա հստակ պայմանավորվածություն՝ առաջնահերթություն են տալու Արցախից ժամանած ուսուցիչներին:

Նույն հրահանգավորումը տրված է կրթության մյուս մակարդակներում: Արցախից  ժամանածները կարող են իրենց կրթությունը շարունակել ուսումնարաններում, քոլեջներում, ինչպես նաև բուհերում:

«Դրա համար անհրաժեշտ է դիմել պետական որևէ օղակի: Դպրոցի պարագայում, եթե հարմար է, դիմել համայնքապետարան, ապա կարող են այդպես անել կամ դիմել մոտակա դպրոց: Քոլեջների, ուսումնարանների, բուհերի դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել նախարարությանը: Կփորձենք կարգավորել ուսումնական պրոցեսին մասնակցությունը: Այստեղ կարևոր է այն, որ մենք տեղյակ լինենք, մեզ դիմեն»,- ասաց  Ժաննա Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am