Սպորտ

«Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ

1 րոպեի ընթերցում

«Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը:

Կայքը հավելել է, որիր տրամադրության տակ է հայտնվել «Ադիդաս» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է համագործակցությունը միակողմանի դադարեցնելու մասին:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում