Արցախ

Հակառակորդը հարվածել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին, կա տուժած. ԼՐԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը հարվածել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին, կա տուժած. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել: Ինչպես տեղից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, օդային տագնապի ազդանշանը միացված է: Այս պահին լսվել է երկու պայթյուն:

20:56 - Օդային տագնապի ազդանշանն անջատվեց, սակայն անջատվելուց հետո լսվեց ևս մեկ պայթյուն:

21:03 -«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ հրթիռներից մեկն ընկել էՍտեփանակերտի մանկապարտեզներից մեկի մոտ, այրվել է ավտոմեքենա:

21:27 - ՊԲ-ն հայտնում է, որ հակառակորդի թիրախում են հայտնվել ոչ միայն Ստեփանակերտը, այլև Շուշին: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

21:45 - ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեռփանյանը գրել է, որ ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում