Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում
1 րոպեի ընթերցում
![Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033775.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
«Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում»,-ասաց Թովմասյանը:
Դրա համար նախապատրաստված է կառավարության որոշման նախագիծ:
Աննա Գրիգորյան