Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են

ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն 
էականորեն ավելի էժան են

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի վճարովի թեստերի գներն արդարացված են:

Գևորգյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող: «Չկա այստեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, կան փոքր քանակի ծառայություն մատուցող սուբյեկտներ, որոնք գնի ձևավորման մեջ մի շարք հանգամանքներ կարող են պնդել և մտցնել»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ-ն նաև համեմատական է տարել մի շարք երկրների հետ՝ և հարևան, և այլ: «Հայաստանում էականորեն ավելի էժան են կորոնավիրուսի թեստի գները»,-ասաց Գևորգյանն ու հավելեց, որ փաստն է արձանագրում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Արդյունքում ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am