Տնտեսություն

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը

2 րոպեի ընթերցում

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ հասցեական քաղաքականությամբ կանի ամեն ինչ, որ բիզնեսին աջակցի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նախ նշեց, որ երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին:

«Ապա՝ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու է առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- ասաց Խաչատրյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում