Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Երուսաղեմում բողոքի խաղաղ քայլերթ է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով

Երուսաղեմում բողոքի խաղաղ քայլերթ է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը 
դադարեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են անցկացրել` Իսրայելի կառավարությունից պահանջելով դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, Երուսաղեմում տեղի ունեցավ բողոքի քայլերթ, որի ընթացքում հայերը պահանջեցին Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Քայլերթը սկսվեց վանքի դռնից, ապա անցավ գլխավոր թիվ 1 ճանապարհով, որից հետո մոտեցավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուիի կեցավայրին և «Մամիլա» առևտրի կենտոնի փողոցով հասավ Հոպպեի դարպասի հրապարակ: Անտեղ ելութներ հնչեցին հայերեն, անգլերեն և եբրայերեն լեզուներով, որի ավարտին երթը շարունակվեց դեպի վանք»,- գրել է Բաղդասարյանը:

Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ կիրառում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Հոկտեմբերի 1-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից Իսրայելում ՀՀ դեսպանը հետ էր կանչվել` խորհրդակցությունների նպատակով:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ