Քաղաքականություն

Հոլանդացի քաղաքական գործիչը Եվրոպային կոչ է անում բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

1 րոպեի ընթերցում

Հոլանդացի քաղաքական գործիչը Եվրոպային կոչ է անում բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմաննակտիվորեն խրախուսելու և պատերազմը կանգնեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարրի վան Բոմմելը նոյեմբերի 2-ին այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել Ադրբեջանի կողմից ընդդեմ հայերի կատարվող վայրագությունների փաստը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում