Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները

Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել 
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատող ավելի քան 150 միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան 26 երկրների ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ:  

«Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր այն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։   Այսպիսով, մենք մասնավորապես հորդորում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. բացահայտել և դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպան գործողությունները ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ճնշում գործադրել ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար Թուրքիային և Ադրբեջանին արգելված զենքեր տրամադրելը, որոնք բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, դատապարտել Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան ՝ այն դարձնելով միջազգային ահաբեկչության նոր հանգույց և, մասնավորապես, դրանց օգտագործումը Արցախի հայերի դեմ, համագործակցել մարդասիրական ոլորտներում և ապահովել, որ Արցախում հարգվեն քաղաքացիական անձանց հիմնական իրավունքները (առողջապահություն, կրթություն և այլն)

Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրված զգալ այն սարսափներից, որ վերապրում և ապրում են այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ ապա գուցե առաջիկայում ականատես կլինենք  երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ  աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]