Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օհայո նահանգի օրենսդիր ժողովին կներկայացվի Արցախի ինքնորոշումը ճանաչող բանաձև

Օհայո նահանգի օրենսդիր ժողովին կներկայացվի Արցախի ինքնորոշումը ճանաչող բանաձև

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին:

Բանաձևն ընդգծելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կառավարությունների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտությունը ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

«Օհայոում բնակվող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիվ էր նահանգի ներկայացուցիչ Ջեյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրենսդրության վրա։ Դա իսկապես ոգևորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայո նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայոում, այլեւ հասկանում են այն արժեքը` ազատությունը եւ ժողովրդավարությունը, որը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում», - ասել է Օհայո նահանգի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Գրիկորյանը:

Բանաձևի ընդունումից հետո Օհայո նահանգի օրենսդիր մարմինը կմիանա ԱՄՆ ինը նահանգներին և անհամար քաղաքներին ու շրջաններին ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության ճանաչման հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am