Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարան են անցել յոթ կուսակցություն և երկու դաշինք

Վրաստանի խորհրդարան են անցել յոթ կուսակցություն և երկու դաշինք

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակներով ստանում է ձայների 48,15 տոկոսը: Այդ մասին վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվումից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»- ն, երկրորդ տեղում Միխայիլ Սահակաշվիլիի «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքն է' 27,14 տոկոսով:

Ձևավորվում է բազմակուսակցական խորհրդարան. օրենսդիր մարմին են մտնում յոթ կուսակցություն և երկու քաղաքական դաշինքներ, որոնք հաղթահարել են մեկ տոկոսի շեմը։

30 միամանդատ ընտրատարածքներից 17-ում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Ավելի վաղ Թբիլիսիում սկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը քվեարկության արդյունքների դեմ: Ակցիայի մասնակիցները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ապա շարժվել դեպի «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր: Եվս մեկ զանգվածային հանրահավաք ՝ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով, տեղի կունենա մեկ շաբաթ անց։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին նախագահական ընտրություններում աջակցում էր «Վրացական երազանքը», կայացած քվեարկությունը համարել է խաղաղ, ժողովրդավարական և արդար: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է, որ ընտրություններն անցել են կամարտահայտության հիմնական իրավունքների պահպանմամբ, սակայն ուշադրություն է դարձրել մի շարք նրբությունների վրա, օրինակ, իշխող կուսակցության նկատելի վարչական «գերիշխանությունը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am