1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի 
դիմաց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը:

Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց» և մի շարք այլ արտահայտություններ:

Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում են նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ:

British Petroleum նավթագազային միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1909թ., Լոնդոնում: 1992թ.-ին ընկերությունը գրասենյակ է բացել և Բաքվում և համագործակցում է ադրբեջանական բանակի ֆինանսավորմամբ զբաղվող Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]